211652_close_icon
views-count3776 դիտում article-date 09:26 30-01-2017

Կանադայի մզկիթներից մեկում կրակոցներ են հնչել. կա 5 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կանադայի Քվեբեկ քաղաքում գործող մզկիթում անհայտ անձինք կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, հաղորդում է Reuters-ը։ Քաղաքի մուսուլմանական մշակութային կենտրոնի ղեկավարի խոսքով՝ նախնական տվյալներով՝ հանցագործները սկսել են կրակոցներ արձակել մզկիթի առաջին հարկում, ինչից հետո նրանցից մեկը բարձրացել է երկրորդ հարկ։ Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հարձակվողներից երկուսին։ Այժմ մզկիթը շղթայված է ոստիկանության կողմից, դեպքի վայր է մեկնել շտապօգնության մի քանի հաշվարկ։ Ոստիկանության ներկայացուցիչ Էթիեն Դոյոնը հաստատել է տեղեկությունը զոհվածների մասին, սակայն չի նշել նրանց ճշգրիտ թիվը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր