211652_close_icon
views-count9744 դիտում article-date 21:40 29-01-2017

Արգելված քաղաքը, որը չնայած իր անվանմանը, ունենում է տարեկան ավելի քան 14 միլիոն այցելու․ հետաքրքիր տեղեկություններ

Արգելված քաղաքը գտնվում է Պեկինի կենտրոնում և իր մեջ ներառում է Պալատական թանգարանը։ Այն եղել է չինական կայսրերի և նրանց ընտանիքի բնակավայրը, ինչպես նաև Չինաստանի կառավարության նաև ծիսակարգային և քաղաքական կենտրոն մոտ 500 տարի։ Կառուցվելով 1406-1420 թվականների ընթացքում։ Համալիրը բաղկացած է 980 շինություններից և կազմում է 72 հեկտար։ Պալատական համալիրը չինական ավանդական ճարտարապետության օրինակ է և իր ազդեցությունն է թողել Արևելյան Ասիայի և այլ վայրերի ճարտարապետության զարգացման վրա։ Արգելված քաղաքը Համաշխարհայի ժառանգության կազմ է մտել 1987 թվականին և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից գրանցվել է որպես աշխարհում դեռևս պահպանված հնագույն ամենամեծ փայտե համալիրը։ 1925 թվականից սկսած Արգելված քաղաքը Պալատական թանգարանի վերահսկողության տակ է գտնվում, որի արվեստի գործերի և նմուշների ընդարձակ հավաքածուն ներառում է Մինգ և Քինգ դինաստիաները։ Թանգարանի նախկին հավաքածուի մի մասը այժմ գտնվում է Թայբեյի Ազգային պալատական թանգարանում։ Երկու թանգարաններն էլ ժառանգվել են նույն կառույցից, բայց բաժանվել են Չինական քաղաքացիական պատերազմից հետո։ Իր` տարեկան ավելի քան 14․6 միլիոն այցելուներվ Պալատական թանգարանը աշխարհի՝ ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանների սանդղակում է։

Նմանատիպ նյութեր