211652_close_icon
views-count5160 դիտում article-date 18:58 29-01-2017

Թուրքիայում ձերբակալել են ԺԴԿ խոսնակ Այհան Բիլգենին

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալել են ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնակ Այհան Բիլգեին: Այս մասին հայտնում է «Հաբերթուրք» գործակալությունը: Նշվում է, որ Դիարբեքիր քաղաքի դատախազությունը ԺԴԿ-ի ղեկավար անդամների դեմ բացված քննության շրջանակում Բիլգեին ծանուցագրով հրավիրել էր դատախազություն: Վերջինս չէր ներկայացել և խուսափել ցուցմունք տալուց: Դրանից հետո դատարանի վճռով վերջինիս Անկարայում ձերբակալել և բերման են ենթարկել Դիարբեքիրի դատախազություն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել են Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամներ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Նմանատիպ նյութեր