211652_close_icon
views-count3334 դիտում article-date 18:36 29-01-2017

Թրամփն ընդունել է Մերկելի հրավերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի հետ հարաբերությունները, ուկրաինական ճգնաժամը, ՆԱՏՕ-ի շրջանակում և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում գործակցությունը: Թրամփն ու Մերկելը համաձայնել են, որ ՆԱՏՕ-ն տրանսատլանտյան հարաբերությունների համար ունի «հիմնարար նշանակություն»: Երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են խորացնել ամերիկա-գերմանական հարաբերություններն ու ամրապնդել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում համագործակցությունը: Զրույցի ժամանակ Թրամփն ընդունել է Մերկելի հրավերը՝ մասնակցելու հուլիսին Համբուրգում նախատեսված «Մեծ քսանյակի» գագաթաժողովին: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել 5 երկրների ղեկավարների հետ:

Նմանատիպ նյութեր