211652_close_icon
views-count5540 դիտում article-date 18:31 29-01-2017

Օլանդը Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման պայմանը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին հնարավոր է խոսել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումից հետո: Այս մասին նշված է Ելիսեյան պալատի կայքում: Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված միջոցառումների չեղարկումը հնարավոր կլինի քննարկել Մոսկվայի կողմից Մինսկի համաձայնագրերի բոլոր կետերի կատարումից հետո: [img]http://shamshyan.com/ups/images/0321906001485698699673011.jpg[/img]

Նմանատիպ նյութեր