211652_close_icon
views-count3150 դիտում article-date 17:43 29-01-2017

Մարտին Շուլցն առաջադրվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) Գերմանիայի կանցլերի պաշտոնում առաջադրել է Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցի թեկնածությունը, հայտնում է [url=http://www.spiegel.de/politik/deutschland/martin-schulz-spd-parteivorstand-nominiert-kanzlerkandidaten-a-1132210.html]Spiegel[/url]-ը: Մարտին Շուլցի թեկնածությունն առաջադրել է կուսակցության առաջնորդ Զիգմար Գաբրիելը, որը Շուլցին կհանձնի նաև կուսակցության նախագահի պարտականությունները, քանի որ Գաբրիելը օրեր առաջ նշանակվել է Գերմանիայի արտգործնախարար: Շուլցի թեկնածությունը կհաստատվի մարտ ամսին նախատեսված Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ:

Նմանատիպ նյութեր