211652_close_icon
views-count5305 դիտում article-date 17:51 29-01-2017

«Խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը»․ Նիկոլ Աղբալյան

Արամ Մանուկյանը պետության ծախսերով հուղարկավորվել է այժմյան Կոմիտասի անվան պանթեոնի տեղում գտնված գերեզմանատանը։ Խորհրդային տարիներին նրա աճյունը տեղափոխվել է Կոզեռնի գերեզմանատուն։ Այժմ մեծ հայրենասերը հանգչում է Երևանի Քաղաքային պանթեոնում։ 2009 թ.-ի մայիսի 30-ին Երևանում ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց հանդիսավորությամբ բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին (հեղինակ՝ Լևոն Թոքմաջյան)։ 2009 թ.-ի դեկտեմբերի 20-ին Կապանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին (հեղինակը կրկին Լևոն Թոքմաջյանն է)։ Խորհրդային իշխանության անկումից հետո այն փողոցը, որտեղ ապրել է Արամ Մանուկյանը (Սպանդարյան փողոց) վերանվանվեց նրա անունով (Արամի փողոց)։

Նմանատիպ նյութեր