211652_close_icon
views-count26919 դիտում article-date 15:32 29-01-2017

Նոր մանրամասներ՝ երեկ Մոնթե Մելքոնյան փողոցում մերկասառույցի պատճառով առաջացած խոշոր ավտովթար-վրաերթից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի կողմից նյութերի նապապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ՝ հունվարի 28-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի վերջնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վրաերթի ենթարկվածի և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Hyundai մակնիշի 15 ՏՕ 730 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 65-ամյա Սերյոժա Բաբայանը, ով աշխատում է «Հայսեր Սաստեր» ՍՊԸ-ի տնօրեն, Daewoo մակնիշի 34 FR 551 համարանիշի ավտոմեքենան վարել է Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի բնակիչ, 62-ամյա Սարգիս Բալյանը, ով աշխատում է «Կարո Թասլաքյան» ԱՁ-ում: Պարզվել է նաև, որ Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցքի բնակիչ, 23-ամյա Աշոտ Հարությունյանը իր վարած BMW մակնիշի 77 TՍ 771 համարանիշի ավտոմեքենայով բախվել է վթարված Daewoo-ին, վերջինս էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել Ս. Բալյանին: Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ս. Բալյանը և Daewoo-ի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 45-ամյա Նաիրա Աղոյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Ա. Հարությունյանը աշխատում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/28/1057261/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 28-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել էին Daewoo մակնիշի 34 FR 551 համարանիշի, BMW մակնիշի 77 TՍ 771 համարանիշի և Hyundai մակնիշի 15 ՏՕ 730 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել էր ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր