211652_close_icon
views-count8267 դիտում article-date 23:40 28-01-2017

Դոնալդ Թրամփի ու Պուտինի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվական գործակալությունները, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Աղբյուրները նշում են, որ հեռախոսազրույցը տևել է 1 ժամից քիչ։ Թրամփի ու Պուտինի միջև վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել մեկ տարի առաջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամերիկյան ադմինիստրացիան հայտնել էր, որ երկու նախագահների միջև զրույցը կայանալու է այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20։00-ին։

Նմանատիպ նյութեր