211652_close_icon
views-count17344 դիտում article-date 20:37 28-01-2017

Հայոց բանակի 25-ամյակի առթիվ տոնական մեծ միջոցառում էր կազմակերպվել Արարատի մարզի զորամասերից մեկում. Զինվորներն ու սպաները՝ մեկ բռունցք դարձած, Սպարապետի կիսատ գործը շարունակողներն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունվարի 28-ին, ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ , տոնական միջոցառումներ անցկացվեցին նաև Արարատի մարզի զորամասերից մեկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառումն սկսելուց առաջ զորամասի հրամանատարի գլխավորությամբ հյուրերը, բարձրաստիճան զինվորականները և հոգևոր հայրերը ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրիին: Այնուհետև զորամասի դահլիճում զորամասի հրամանատարի ողջույնի խոսքով շարունակվել է տոնական միջոցառումների շարքը: Նախ բարեխիղճ ծառայության համար շնոհակալագրերի և պատվոգրերի են արժանացել սպայական կազմն ու զինվորները, այնուհետև սկսվել են տոնական համերգային համարները, որի ժամանակ պարային տպավորիչ կատարումներով հանդես եկան նաև Երևանից ժամանած երիտասարդները: Միջոցառումներին ներկա էին ազատամարտի և զորամասի վետերաններ, հոգևորականներ, մտավորականներ, տարածաշրջանի համայնքապետեր, դպրոցների տնօրեններ, աշակերտներ և այլ հյուրեր: Տոնի առթիվ իր բարեմաղթանք էր հղել նաև ՀՀ երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, Արցախի հերոս, Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 401+
401+

Նմանատիպ նյութեր