211652_close_icon
views-count5480 դիտում article-date 19:06 28-01-2017

Արամ Մանուկյանի տան և պատմամշակութային այլ հուշարձանների պահպանությանն ուշադրություն բևեռելու` ակցիա

ՀՀ մշակույթի նախարարությունը սիրով հրավիրում է Արամ Մանուկյանի տան և պատմամշակութային այլ հուշարձանների պահպանությանն ուշադրություն բևեռելու ակցիային: Ակցիան տեղի կունենա հունվարի 29-ին (Արամ Մանուկյանի մահվան օրը), ժամը 14:00-ին, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրի տան առջև /հասցե` ք. Երևան, Արամի փողոց, տուն 9/: Ակցիային ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախարարի տեղակալները, նախարարության աշխատակիցները: Միջոցառման մասին պատմող տեսանյութը կտեղադրվի հրապարակային հարթակներում:

Նմանատիպ նյութեր