211652_close_icon
views-count8150 դիտում article-date 16:24 28-01-2017

Ջնջել են Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովին սպանած Ալթինթաշի էլեկտրոնային նամակները

Անհայտ անձինք ջնջել են Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած Մևլութ Մերթ Ալթինթաշի բոլոր էլեկտրոնային նամակները։ Այդ մասին տեղեկացնում է Sabah թերթը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։ Նշվում է, որ հետաքննիչները հայտնաբերել են, որ Ալթինթաշի Gmail-ի էլփոստը ջնջվել է Կառլովի սպանությունից ընդամենը 2.5 ժամ հետո։ Մեկ այլ SIM քարտի միջոցով գաղտնաբառը «կոտրել են» և վերացրել բոլոր նամակները։ Թուրքական իշխանությունները դիմել են Google-ի ղեկավարությանը՝ խնդրելով օգնել հետաքննության հարցում։

Նմանատիպ նյութեր