211652_close_icon
views-count105552 դիտում article-date 14:09 28-01-2017

«Գոլդ» համարանիշներով երիտասարդ «յաշիկավարը» չկարողացավ «համոզել» Երևանի ՃՈ աշխատակցին. նա գլխիկոր հեռացավ խախտման վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 28-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության տեսուչ Գարիկ Կարապետյանի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 1-ին Բ շենքի բնակիչ Աշոտ Մխեյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Մոնթե Մելքոնյան փողոցում իր վարած Mercedes G մակնիշի 100 AM 10 համարանիշի ավտոմեքենայով, անգամ նկատելով, որ նշված հատվածում ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, իրեն համարելով օրենքի առաջ անպարտելի՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ անցնելով բաժանարար գոտու վրայով, այնուհետև երթևեկելով հանդիպակաց գոտում, փորձում էր ՃՈ աշխատակիցներից ճողոպրել, սակայն ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է, թե «ում օրն է 40 օր»։ [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր