211652_close_icon
views-count31443 դիտում article-date 12:40 28-01-2017

Առանց Սերժ Սարգսյանի Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը չէին հասնի իրենց պաշտոնին. Սուրիկ Խաչատրյան

Առանց Սերժ Սարգսյանի Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը չէին հասնի իրենց պաշտոնին: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, Հայկական բանակի կազմավորման 25-ամյակի օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին հայտնել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մեկնաբանելով ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի՝ առվակների չորանալու մասին արտահայտությանը՝ Ս. Խաչատրյանը ասաց. «Դա բնության օրենքն է, որ առվակները գետերից անջատվելով չորանում են: Դա Սերժ Սարգսյանը չի հորինել, դա բնության օրենքն է»: Մեկ այլ հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ են իշխանությունից ու ՀՀ նախագահից նեղացել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նա պատասխանեց. «Իրանք Սերժ Սարգսյանից նեղանալու իրավունք չունեն: Սերժ Սարգսյանը յուրաքանչյուրի վրա իր լուման ունի դրած: Առանց Սերժի իրանք էլ, ես էլ, չէինք հասնի պաշտոնի»: Հիշեցնենք, որ նախագահը ՀՀԿ խորհրդ նիստում ասել էր. «Ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»։

Նմանատիպ նյութեր