211652_close_icon
views-count2745 դիտում article-date 16:37 28-01-2017

Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցին ներկա կլինի նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսը

Ամերիկյան ադմինիստրացիան հայտնել է ժամը, երբ տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության ու ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, հաղորդում է rosbalt.ru-ն։ Այն կայանալու է այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20։00-ին։ Սպիտակ Տան փոխանցմամբ՝ հեռախոսազրույցին ներկա է գտնվելու նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը։ Նշվում է, որ Պուտինի հետ խոսելուց հետո Թրամփը հեռախոսազրույցներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորբուլլի հետ։

Նմանատիպ նյութեր