211652_close_icon
views-count9450 դիտում article-date 10:59 28-01-2017

Գայանե Սողոմոնյանը սեփականաշնորհված դպրոցներում մասնաբաժին չունի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժինը երեկ պատասխանել Է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին վերաբերող մեր հարցերին։ Մենք փորձել էինք տեղեկանալ, թե 2009 թվականից, այսինքն այդ պաշտոնում Գ. Սողոմոնյանի նշանակվելուց հետո քանի դպրոց է սեփականաշնորհվել։ Եվ արդյոք տիկին Սողոմոնյանը սեփականաշնորհված դպրոցներում մասնաբաժին ունի։ Քաղաքապետարանի պատասխանից պարզվում է, որ «Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցների շենքերը եղել և շարունակում են մնալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինման տակ, հետևաբար դրանց հետ կապված գործառույթները ևս կարող են իրականացվել բացառապես տվյալ կառույցի կողմից»։ «Գ. Սողոմոնյանը չի հանդիսացել և չի հանդիսանում որևէ դպրոցի շենքի ամբողջական կամ մասնակի սեփականատեր»,- նշված է պատասխանի մեջ։ Ինչ վերաբերում է «Վարդանանք» կրթահամալիրի հետ Գ. Սողոմոնյանի առնչությանը, քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նա հանդիսանում է տվյալ կրթահամալիրի հիմնադիրը, ինչն օրենքով արգելված չէ։ «Կրթահամալիրի շենքի հետ կապված էլ, տեղեկացնում ենք, որ այն վարձակալվել է 2013 թվականին «Անժելա Հարությունյանի անվան Ալմանախ կրթահամալիր» ՍՊԸ-ից»,- հավելում է քաղաքապետարանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր