211652_close_icon
views-count3126 դիտում article-date 11:14 28-01-2017

Դոնալդ Թրամփն անորոշ ժամանակով կասեցրել է սիրիացի փախստականների ընդունումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է որոշ ժամանակով սիրիացի փախստականների ընդունումը երկիր, ինչպես նաև 120 օրով սառեցրել այլ երկրներից փախստականների ընդունման ծրագիրը, հաղորդում է BBC-ն։ Այդ մասին նշված է փախստականների էքստրեմալ ընտրության մասին որոշման մեջ, որը ԱՄՆ-ի նախագահի խոսքով, կոչ է անում թույլ չտալ ծայրահեղական մուսուլման ահաբեկիչների մուտքը երկիր։ «Փախստականի կարգավիճակում Սիրիայի քաղաքացիների մուտքը հակասում է Միացյալ Նահանգների շահերին, և ես սառեցնում եմ այն այնքան ժամանակ, մինչև որ որոշեմ, որ տեղի են ունեցել էական փոփոխություններ, որոնք թույլ կտան, մեր ազգի շահերից ելնելով, կրկին ընդունել նրանց»,-ասված է Թրամփի որոշման մեջ։ Որոշման մեջ նաև ասվում է, որ ԱՄՆ-ն 120 օրով դադարեցնում է այլ երկրներից փախստականների ընդունման ծրագիրը՝ պարզելու համար գործող կանոնների արդյունավետությունը, իսկ 2017 թ. ֆինանսական տարում երկիրը կընդունի 50.000-ից ոչ ավելի փախստականների, առաջնահերթությունը կտրվի նրանց, ովքեր հետապնդվում են իրենց կրոնական համոզմունքների համար։

Նմանատիպ նյութեր