211652_close_icon
views-count3936 դիտում article-date 15:19 28-01-2017

Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 22.1 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ

Հունվարի 23-27-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 101,377,704 դոլար 485.74 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 104,337,394 ԱՄՆ դոլար 486,80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,845,862 եվրո 518.59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,769,576 եվրո 523.2 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 701,125,021 ՌԴ ռուբլի 8,12 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 303,077,148 ՌԴ ռուբլի 8,22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 22.1 մլն ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր