211652_close_icon
views-count2296 դիտում article-date 12:54 28-01-2017

Փրկարարները ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ են դուրս բերել

Հունվարի 28-ին, ժամը 05.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորհայք գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԻԺ 2717» մակնիշի 35 AS 395 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1985 թ. ծնված Մ. Պ.) *** Հունվարի 28-ին, ժամը 05.37-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան Ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում «Opel Tigra» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Opel Tigra» մակնիշի 35 AD 959 պետհամարանիշի ավտոմեքենաի վարորդ Ա. Բ.-ին տեղափոխել են անվտանգ տարածք: *** Հունվարի 28-ին, ժամը 04.21-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին 5-րդ կմ-ին ավտոմեքենաները արգելափակվել են ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan» մակնիշի 71 DP 707 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ս.) ավտոմեքենան և «ՎԱԶ 2108» մակնիշի 97 CC 009 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Հ.) ավտոմեքենան: *** Հունվարի 28-ին, ժամը 04.11-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարդ-Նորաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2106» մակնիշի 06 TT 752 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ.) (1 ուղևորով): *** Հունվարի 28-ին, ժամը 02.53-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Զովվաբեր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Toyota Raf 4 մակնիշի 35 LG 951 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Խ.), (3 ուղևոր): *** Հունվարի 28-ին, ժամը 02.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարբախի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Teana» մակնիշի 01 ՕՕ 606 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա.): *** Հունվարի 28-ին, ժամը 02.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 26/1 շենքի բակում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարաները արգելափակումից դուրս են բերել շտապօգնության ավտոմեքենան: *** Հունվարի 28-ին, ժամը 01.58-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Volkswagen Golf մակնիշի 35 CT 951 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ.), (1 ուղևոր):

Նմանատիպ նյութեր