211652_close_icon
views-count17768 դիտում article-date 09:05 28-01-2017

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, որոշ հատվածներում բուք է. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Ջրաբեր-Ֆանտան, Հրազդան-Ջրառատ (Մալոչնի), Նոր Գեղի-Լուսակերտ, Գյումրի-Սպիտակ, Գյումրի-Արմավիր, Արթիկ-Ալագյազ, Ջերմուկ-Վայք 3-7 կմ-երի ավտոճանապարհները: Տիգրանաշենի ոլորաններում, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Բաղրամյան և Արմավիր քաղաքներում, Սյունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երը, Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի սկզբնամասը, Կոտայքի և Շիրակի մարզերի բոլոր ճանապարհները, Սյունիքի մարզի ողջ տարածաշրջանը, Սարավան-Զանգեր, Մ-16 Նոյեմբերյան-Իջևան, Մ-4 Դիլիջան-Իջևան, ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները (ֆուռերի համար ամբողջությամբ): Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Աշտարակ, Ապարան քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածի տարածաշրջանում, Սիսիան-Զանգեր հատվածում, Սարավան-Զանգեր, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին բուք է: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր