211652_close_icon
views-count81818 դիտում article-date 23:16 27-01-2017

Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ մարդկային հատկանիշներով օժտված պրոֆեսիոնալ ոստիկանը նշանակվել է Արմավիրի մարզի ոստիկանապետ

Այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ Ա. Այվազյանը նշանավել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ: Ա. Այվազյանը իրավապահների շրջանում համարվում է պրոֆեսիոնալ, ով բարձր հատկանիշներով է օժտված ոչ միայն քաղաքացիների հետ շփվելու, այլ նաև աշխատանքում: Տիրապետում է և՛ օպերատիվ իրավիճակին, և՛ քննչական բնագավառին, ինչպես նաև քրեադատավարական դեպքերին: Որտեղ որ աշխատել է նա՝ թե՛ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչությունում, և թե՛ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում՝ կարողացել է իր գործընկերների հետ բացահայտել մեծ թվով աղմկահարույց ու հնչողություն ստացած հանցագործություններ: [b]Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյան[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0593526001485544698654463.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր