211652_close_icon
views-count5317 դիտում article-date 23:24 27-01-2017

Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների, հատկապես ճապոնացիների մոտ նկատվում է հոգեկան խանգարում

Փարիզյան համախտանիշը հոգեկան խանգարման տեսակ է Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների, հատկապես ճապոնացիների մոտ: Հայտնաբերվել է 1986 թվականին Ֆրանսիայում աշխատող հոգեբույժ Հիրոակի Օթոյի կողմից։ Բնույթով նման է Ստենդալի և Երուսաղեմի համախտնիշներին: Յուրաքանչյուր տարի ոչ պակաս քան 12 ճապոնացի տուրիստներ դիմում են հոգեբանի օգնությանը՝ Ֆրանսիայի մայրաքաղաք այցելելուց հետո: Տուժածների մի մասը կարծում է, որ իրենց խանգարման պատճառը տեղացիների անհյուրընկալ վերաբերմունքն է: Այցելուների երկու երրորդի կարգավիճակը բարելավվում է մի քանի սեանսներից հետո: «Ինչպես պարզվել է, ճապոնացի զբոսաշրջիկները հոգեպես պատրաստ չեն այցելել այնպիսի քաղաքներ, որոնցից է Փարիզը: Նրանք գնում են, հուսալով հյուրընկալություն, սակայն հանդիպում են կատարյալ հակադրության: Նրանց նյարդերը տանել չեն կարողանում այդպիսի ճնշումը», - բացատրում է հոգեբան Էրվ Բենհամոուն։ Ճապոնական խանութներում հաճախորդը արքա է, այն ժամանակ, երբ Փարիզում վաճառողները նրանց նույնիսկ ուշադրություն չեն դարձնում: Հասարակական տրանսպորտում մարդիկ կոպիտ և անբարեհամբույր են, իսկ փողոցային գողությունները կրակի վրա յուղ են լցնում: «Մեզ համար Փարիզը երազանքների քաղաք է: Բոլոր ֆրանսիացիները գեղեցիկ և նրբագեղ են: Բայց երբ մենք հանդիպում ենք նրանց դեմ առ դեմ, հասկանում ենք, որ խորապես սխալվել ենք: Մենք սարսափելի տարբեր ենք, ինչպես բնավորությամբ, այնպես էլ կյանքին նայելու տեսանկյունով»,- բողոքում է տուժածներից մեկը։

Նմանատիպ նյութեր