211652_close_icon
views-count3121 դիտում article-date 19:39 27-01-2017

Արսեն Վենգեր. Ես նման չեմ Ալ Պաչինոյի հերոսին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է թիմի հարձակվող Թեո Ուոլքոթի խոսքերը, որը Վենգերին համեմատել էր «Ամեն կիրակի» ֆիլմում Ալ Պաչինոյի հերոսի հետ` երբ ֆրանսիացի մասնագետը «Բերնլիի» հետ խաղից (2:1) հետո` հանդերձարանում խոսել էր թիմի հետ: «Գիտեք, ես վատ դերասան եմ: Դա միանշանակ սխալ համեմատություն է: Ես չէի կարող դերասան լինել: Մարդն արտահայտում է իր զգացմունքները, և մենք երբեմն լավ բաներ ենք ասում, երբեմն` վատ, ինչպես և մնացած մարդիկ, որոնք շատ են խոսում: Չեմ հիշում, թե ինչ եմ ասել: Դա էքսպրոմտ էր», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր