211652_close_icon
views-count32166 դիտում article-date 18:41 27-01-2017

Երևանի քաղաքապետարանի Կոմունալ ծառայության վարչության պետը, Երևանի ՃՈ պետի տեղակալն ու «Սանիթեք» ընկերության ղեկավարը այլ ձևով էին փորձում լրագրողների «հախից գալ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 27-ին, Թումանյանի այգում՝ առատ ձյան տակ, տեղի է ունեցել համատեղ ճեպազրույց՝ ձյան տեղումների, ինչպես նաև առաջիկա օրերի համար անհանգստացնող եղանակային կանխատեսումների պայմաններում Երևանում բնակչության անվտանգ տեղաշարժի կազմակերպման և ձնամաքրման համար ձեռնարկվող աշխատանքների մասին: Խոսել են՝ Երևանի քաղաքապետարանի Կոմունալ ծառայության վարչության պետ Հրայր Անտոնյանը, Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը և «Սանիթեք» ընկերության ղեկավար Արգիշտի Տիգրանյանը: Ներկայացվել են, թե ինչպես են ընթանում ձյան մաքրման աշխատանքները և քաղաքում անվտանգ տեղաշարժի համար հետիոտներն ու վարորդներն ինչ հիմնական կանոնների պետք է հետևեն: Մասնակից լրագրողների դժգոհությանն ի պատասխան, թե ինչու է ճեպազրույցն անցկացվում դրսում այս ցուրտ եղանակային պայմաններում, խոսնակները նշեցին, որ «Սանիթեքի», քաղաքապետարանի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նման պայմաններում աշխատում են 24-ժամյա ռեժիմով, հետևաբար լրագրողները, դուրս գալով իրենց հարմարավետության գոտուց և 30 րոպե աշխատելով դրսում, կարող են ավելի օբյեկտիվորեն ներկայացնել իրավիճակը մեր համաքաղաքացիներին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր