211652_close_icon
views-count16344 դիտում article-date 18:22 27-01-2017

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ հիշեցին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 27-ին, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի դահլիճում, ուր զինվորական տրամադրություն էր տիրում ու հայրենասիրական երգ ու պար թևածում, ասեղ գցելու տեղ չկար: Կազմակերպվել էր տոնական մեծ միջոցառում՝ նվիրված Հայոց հաղթանակած բանակի կազմավորման 25-ամյակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրգարող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր տիկին Ռուզաննա Մուրադյանը, դպրոցի տնօրեն տիկին Անահիտ Խոսրովյանը, բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ, ուսուցիչներ և երեխաներ: Միջոցառմանը երեխաները ներկայացրին Հայոց բանակի անցած ուղին, հաջողությունները և ձեռքբերումները, կատարեցին հայրենասիրական երգեր, ինչպես նաև հիշեցին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին: Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ ազերիներին արժանի հակահարված տված, «Արիության» մեդալակիր, 20–ամյա, Էդգար Գալստյանը: Ավարտին ելույթով հանդես եկավ տիկին Ռ. Մուրադյանը, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, երեխաներին և, իհարկե, շնորհավորեց բոլորին տոնի առթիվ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 381+
381+

Նմանատիպ նյութեր