211652_close_icon
views-count2630 դիտում article-date 17:30 27-01-2017

Լավրովի հետ Նալբանդյանի և Մամեդյարովի նոր հանդիպումների ժամանակացույցը ձևավորված չէ. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կազմակերպված ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Սերգեյ Լավրովի հանդիպումների արդյունքներին, ասել է, որ հանրության լայն շերտերի համար նախատեսված տեղեկությունները հրապարակվել են ՌԴ ԱԳՆ-ի կողմից, և ավելացնելու ոչինչ չկա: Այս մասին հայտնում է [url=https://eadaily.com/ru/news/2017/01/27/zaharova-grafik-novyh-vstrech-po-karabahskomu-konfliktu-poka-ne-sformirovan]EurAsia Daily[/url]-ն: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քննարկվում է Սերգեյ Լավրովի և հակամարտող կողմերի հետ նոր հանդիպման հնարավորությունը, Զախարովան ասել է, որ «նոր հանդիպումներ, իհարկե, կլինեն, սակայն դրանց ժամանակացույցը դեռևս ձևավորված չէ»:

Նմանատիպ նյութեր