211652_close_icon
views-count2758 դիտում article-date 15:42 27-01-2017

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ից փետրվարի 3-ը պաշտոնական այցով կմեկնի Տոկիո (Ճապոնիա): ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատների նախագահների, երկրի վարչապետի, Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում նաեւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) եւ արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO) ղեկավարների հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Աղվան Վարդանյանը, Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուզաննա Մուրադյանը:

Նմանատիպ նյութեր