211652_close_icon
views-count4969 դիտում article-date 16:25 27-01-2017

Ռուսաստանը բոլոր թեթև կործանիչները կփոխարինի МиГ-35 դասի կործանիչներով

ՌԴ Օդատիեզերական ուժերը ծրագրում են փոխարինել թեթև կործանիչների ողջ պարկը МиГ-35 դասի կործանիչներով։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտնել է ՌԴ ՌՏՈՒ գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը։ «Այդ օդանավերը մեզ պետք են։ Կարծում եմ, որ հեռու չէ այն պահը, երբ մենք կսովորենք վարել դրանք»,-ընդգծել է նա։ Նախօրեին ՌԴ Միավորված ավիաշինարարական կորպորացիայի ղեկավար Յուրի Սլյուսարը Պուտինին է զեկուցել նոր կործանիչի ամառային փորձարկումների մեկնարկի մասին։ Սերիական արտադրությունը կսկսվի 2019 թվականից։

Նմանատիպ նյութեր