211652_close_icon
views-count3816 դիտում article-date 16:12 27-01-2017

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Թրամփը պատրաստվում է չեղարկել Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները

Ամերիկյան վարչակազմը փաստաթղթեր է պատրաստում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեղարկելու համար։ Այդ մասին հայտնել է Atlantic Council վերլուծական կենտրոնի գիտաշխատող Ֆաբրիս Պոտիեն, հաղորդում է Rosbalt-ը։ Twitter-ի իր էջում վերջինս գրառել է. «Աղբյուրները հայտնում են, որ Թրամփի ադմինիստրացիայում հրաման է պատրաստվում՝ Ռուսաստանի վրայից պատժամիջոցները հանելու մասին»։ Հիեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, ոչր հունվարի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունենալու։

Նմանատիպ նյութեր