211652_close_icon
views-count3689 դիտում article-date 14:41 27-01-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 27-ին

1832 թ. – ծնվել է Լուիս Քերոլը, անգլիացի գրող, նաև մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ, «Ալիսը Հրաշքների աշխարհում» աշխարհահռչակ գրվածքի հեղինակը (մահ. 1898 թ.:) 1899 թ. – ծնվել է Արարատ Ղարիբյանը, հայ լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ. 1977 թ.): 1918 թ. – Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց: 1919 թ. – ծնվել է Ռոս Բաղդասարյանը, ամերիկահայ դաշնակահար, երգիչ և դերասան (մահ. 1972 թ.): 1939 թ. – ծնվել է Տիգրան Մանսուրյանը, հայ ճանաչված երգահան, հեղինակ է գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործեր: 1973 թ. – Փարիզում կնքվեց խաղաղության համաձայնագիր, համաձայն որի ամերիկյան զորքերը պետք է դուրս գային Վիետնամից, ինչով փաստորեն ավարտվում էր Վիետնամի պատերազմը: 2010 թ. – մահացել է Ջերոմ Դեյվիդ Սելինջերը, ամերիկացի գրող (ծն. 1919 թ.): 2010 թ. – հիմնադրվեց «Հայոց արծիվներ» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը:

Նմանատիպ նյութեր