211652_close_icon
views-count2424 դիտում article-date 14:02 27-01-2017

Սիրիայի քրդերը Լավրովի հետ հանդիպմանը կներկայացնեն իրենց մշակած սահմանադրությունը

Սիրիայի քրդերը պատրաստվում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ներկայացնել իրենց մշակած սահմանադրությունը, հաղորդում է Interfax-ը։ «Մեր սահմանադրությունը, ոը կներկայացնենք, դաշնակցային սահմանադրություն է, որն արդեն գործում է Սիրիայի հյուսիսում։ Այն տարբերվում է Ռուսաստանի ներկայացրած սահմանադրությունից։ Հիմնական կետերը հետևյալն են՝ քրդերը Սիրիան դիտարկում են որպես ֆեդերատիվ պետություն, իսկ նախագիծը կոչվում է «Հյուսիսային Սիրիայի սահմանադրության նախագիծ», որտեղ ապրում են քրդեր, արաբներ և այլք»,-գործակալությանը հայտնել է քրդական «Ժողովրդավարական միության» ներկայացուցիչ Աբդսալամ Ալին։ Հիշեցնենք, որ Աստանայում կայացած Սիրիայի հարցով բանակցությունների ժամանակ ռուսական պատվիրակությունը սիրիական ընդդիմությանն էր ներկայացրել իր մշակած սահմանադրությունը, սակայն մերժվել էր։

Նմանատիպ նյութեր