211652_close_icon
views-count2464 դիտում article-date 13:36 27-01-2017

ԼՂՀ վարչապետը մինչև փետրվարի 22-ը արձակուրդի մեջ կլինի

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ մասով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121.1 կետի դրույթներով՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը հունվարի 26-ին որոշում է կայացրել մեկնել ամենամյա արձակուրդի՝ մինչև փետրվարի 22-ը: Նույն որոշմամբ ԼՂՀ վարչապետի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարչապետի լիազորությունները ժամանակավոր վերապահվել են փոխվարչապետ Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանին։Այս մասին հայտնեցին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նմանատիպ նյութեր