211652_close_icon
views-count3073 դիտում article-date 12:44 27-01-2017

Հունվարի 28-ին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների միջև հեռախոսազրույց տեղի կունենա

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ծրագրված հեռախոսային զրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև կարող է կայանալ հունվարի 28-ին, հաղորդում է Ria Novosti-ն։ «Այո»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք համապատասխանում է իրականությանը շրջանառվող տեղեկությունը, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի նախագահների միջև հունվարի 28-ին տեղի կունենա սպասված հեռախոսազրույցը։ Ավելի վաղ NBC-ի թղթակից Հայլի Ջեքսոնը, հղում անելով իր իրազեկ աղբյուրին, հայտարարել էր, որ Թրամփը մտադիր է զանգահարել Պուտինին իր երդմնակալությունից հետո։

Նմանատիպ նյութեր