211652_close_icon
views-count20039 դիտում article-date 10:28 27-01-2017

Եթե Երևանի շատ փողոցներում ձնամաքրման աշխատանքները գտնվում են բարձիթողի վիճակում, ապա մարզերի ճանշիններն այս անգամ գործում են օպերատիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսանի հրամանով ստեղծվել է օպերատիվ խումբ, որը գլխավորում է «Հայավտոճան»-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարի կարգադրությամբ շուրջօրյա հերթապահություն է սահմանվել Երևանից դուրս՝ բոլոր մարզային ճանապարհներին, որտեղ տեղի ճանշինականները անհրաժեշտ տեխնիկայով ու աղ ու ավազով կատարում են ճանապարհները ձնից ու մերկասառույցից մշակելու աշխատանքներ։ Այսօր մենք ակատանես ենք եղել, թե ինչպես են Արագածի Ճանշինի /տնօրեն Հովհաննես Մարտիրոսյան/ և Ապարանի Ճանշինի /տնօրեն Արտյոմ Գասպարյան/ աշխատակիցները ճանապարհները դարձնում անցանելի և ողջ գիշեր կատարել են այդ աշխատանքները։ Աշխատանքներին օնլայն եղանակով հետևում են նախարար Վ. Մարտիրոսյանն ու «Հայավտոճան»-ի տնօրեն Ա. Արշակյանը։ Ցուցում է դրված, որ տեղի ճանշինները, եթե թերանան իրենց աշխատանքում, ապա նրանց հետ կնքված պայմանագրերն օրենքով սահմանված կարգով չեղյալ կհայտարարվեն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե մայրաքաղաքի շատ վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները մատնված են բարձիթողի, ապա մարզային շատ ճանապարհներ գտնվում են բարվոք վիճակում, իսկ այդ վատ ճանապարհների պատճառով էլ տեղի են ունենում ավտովթարներ, որի հիմնական մեղավորներն են նաև վարորդները, ովքեր մեքենաները վարում են ամառային, որոշ դեպքերում էլ կիսամաշ անվադողերով։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր