211652_close_icon
views-count93303 դիտում article-date 22:10 26-01-2017

Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչի կազմած քրեական գործը արդար դատաքննության ընթացքում «փուչիկի նման պայթելու է»

[b]Թիվ 12125816 քրեական գործով մեղադրյալ Խաչիկ Հակոբի Կոսյանի հայր՝ Հակոբ Խաչիկի Քոսյանի նամակը՝ ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին [/b] [b]Մեծարգո պարո՛ն Դավթյան,[/b] Նախքան դիմում-բողոքիս բուն բովանդակությանն անցնելը, ուզում եմ ներկայացնել ինձ և իմ ընտանիքը: Ես շուրջ 40 տարի աշխատել և ծառայել եմ տարբեր պետական մարմիններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2014թ.-ին անցել եմ կենսաթոշակի, արդարադատության գնդապետ եմ: Ավագ որդիս՝ Խաչիկ Հակոբի Կոսյանը, 15 տարեկանում էքստեռն կարգով ավարտել է դպրոցը և ընդունվել ու ավարտել պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 2010թ.-ին դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 2011թ.-ին համաներման արդյունքում ազատվել է պատժի հետագա կրումից և նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի մագիստրատուրան: 2014թ.-ից վերապատրաստման է անցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում, իսկ 2015թ.-ից աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում՝ ստանալով արդարադատության լեյտենանտի կոչում: Կրտսեր որդիս՝ Գրիգոր Հակոբի Կոսյանը, ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և այժմ սովորում է գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայում, զուգահեռաբար աշխատելով «Դիստրիմէքս» ընկերությունում: Դուստրս՝ Արևիկ Հակոբի Քոսյանը, սովորում է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսում: Ես, որպես հայր, այս դիմում-բողոքը Ձեզ չէի հասցեագրի, եթե վերը նշված քրեական գործով կատարվեր օբյեկտիվ, բազմակողմանի և անաչառ քննություն: Նախաքննական մարմինը զոհ գնալով տուժողի իրավահաջորդի՝ ոմն Մեյթիխանյանի, շանտաժներին ու սպառնալիքներին իրականացրեց ակնհայտ կողմնակալ նախաքննություն, որի արդյունքում շուրջ ութ ամիս է անմեղ որդիս գտնվում է անազատության մեջ: Ես հույս չունեմ, որ այս իրավիճակում դատարանը կիրականացնի արդար դատաքննություն, քանի որ տուժողի իրավահաջորդը արդեն հասկանալով, որ կարող է իր նպատակներին չհասնել, գործի է դրել իր ստոր մեթոդները այս անգամ արդեն ցանկանալով ծնկի բերել նաև դատարանին: Այնուամենայնիվ, իրականացված ոչ օբյեկտիվ նախաքննության արդյունքում ինչպե՛ս նախաքննական մարմինը, այնպե՛ս էլ հսկողություն իրականացնող դատախազը քավության նոխազ լինելով տուժողի իրավահաջորդի սպառնալիքներին, շինծու մեղադրանքով գործը գլորեցին դատարան, միայն թե «հանրաճանաչ» Մեյթիխանյանը գոհ լինի իրենց սարքած գործից: Քննության ընթացքում ինչպե՛ս իմ, այպե՛ս էլ որդուս պաշտպանի կողմից լրատվամիջոցներին տրված հրապարակումներն ու հոդվածները քննիչի ու դատախազի կողմից անտեսվել են, մինչդեռ իրավահաջորդի ամեն մի հրապարակումը նրանց կողմից դարձել է քննարկման առարկա և նույնիսկ դատախազն այդ հրապարակումներն արտատպելով ինտերնետային կայքերից, կից գրությամբ ուղարկել է քննիչին քրեական գործի նյութերին կցելու համար: Արդարացիորեն հարց է առաջանում, արդյո՞ք սա կողմնակալ վերաբերմունքի ակնհայտ դրսևորում չէ: Ես տեղեկություններ ունեմ, որ քննիչը սերտ հարաբերությունների մեջ է տուժողի ընտանիքի հետ՝ մասնավորապես քննիչի կինը՝ Լիլիթ Ստեփանյանը, և տուժողի դուստրը՝ Ասյա Խաչատրյանը, միասին սովորել են Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոցում: Դեռ ավելին՝ քննիչի զոքանչն ու կինը, ինչպես նաև տուժողի իրավահաջորդը, աշխատում են միասին՝ Երևանի պետական համալսարանում: Նշված հանգամանքը ճշտելու համար խնդրում եմ հանձնարարել ստուգելու վերջիններիս հեռախոսազանգերի հաճախականությունն ու տևողությունը միմիանց հետ և Ձեզ համար ամեն ինչ ակնառու կդառնա: «Հանցանքի հետքով» հաղորդաշարի 25.12.2016թ.-ի թողարկման ընթացքում ցուցադրվում են կադրեր որտեղ հստակ երևում է, թե ինչպես է իրականացվել 06.06.2016 թվականին անձին ճանաչման ներկայացնելու գործընթացը, որի ընթացքում պարզ երևում է, որ տուժողի մայրը՝ Էմմա Աբրահամյանը, նստած և շուրջ 10 րոպե տևողությամբ զննում է իրեն ճանաչման ներկայացված անձանց և հայտնում, որ չորս անձանցից առաջին և երկրորդ համարի տակ կանգնած անձանց է նմանեցնում և ավելացրել, որ երկրորդ համարի տակ կանգնած անձին ավելի շատ է նմանեցնում որպես իր որդուն հարվածող անձի (Խ. Կոսյանը կանգնած է եղել առաջին համարի տակ): Լրագրողի այն հարցին, թե Խ. Կոսյանի պաշտպանը հայտնել է, որ Է. Աբրահամյանը Խ. Կոսյանին չի ճանաչել, քննիչն առանց ամաչելու ակնհայտ աղավաղում է փաստերը և հայտնում, որ «75-ամյա տուժողի մայրը ձեռնափայտով հարձակվել է այդ երիտասարդի վրա ու անիծել, եթե դա ճանաչում չի, ապա ես կասեմ, որ դա ճանաչում չի»: 07.06.2016 թվականին տեսողական դիտարկումից դուրս քննիչը կրկին ճանաչման է ներկայացրել Խաչիկ Կոսյանին, որտեղ վկան բառացիորեն նշել է, որ Խաչիկ Կոսյանին տեսել է դեպքի վայրում, սակայն նա որևէ գործողություն չի կատարել: Կատարված հանցագործությանը որդուս առնչությունը բացառող այս ապացույցի առկայության պայմաններում այնուամենայնիվ որդիս կալանավորվեց: Այսքանից հետո 10.06.2016թ.-ին Էրեբունու քննիչ Գ. Մաթևոսյանը հեռուստատեսությամբ տրված ելույթում դատավորի կեցվածք ընդունելով, անտեսելով անմեղության կանխավարկածը և չունենալով որևէ իրավական հիմք կամ ապացույց, ի լուր աշխարհի հայտարարեց, որ որդիս մասնակից է եղել սպանությանը: Դրանից անմիջապես հետո բոլոր էլեկտրոնային կայքերը հիմք ընդունելով Գ. Մաթևոսյանի ելույթը, անմիջապես տարածեցին այդ լուրը միաժամանակ ցուցադրելով որդուս լուսանկարը: Եթե այդ պահին ցուցադրեին իմ կամ ցանկացած այլ մարդու լուսանկար, ապա հեռուստադիտողը, առավել ևս տուժողի իրավահաջորդները չէին կարող ենթադրել, որ պետական պաշտոնյան համազգեստը հագին նման կերպ կարող էր ստել: Արդյունքում վկա Է. Աբրահամյանը, ով մինչ այդ չէր ճանաչել Խաչիկ Կոսյանին, անմիջապես սևեռվեց որդուս վրա և սկսեց հայտարարել, որ Խաչիկն է եղել որդուն հարվածողներից մեկը: Բացի վերոնշվածից, եթե Գ. Մաթևոսյանը որդուս նկատմամբ կասկած ուներ որպես հանցագործության մասնակցի, ապա որդիս 20 ժամ գտնվելով վերջինիս տրամադրության տակ՝ ոստիկանությունում, չի ուղարկվել դատաբժշկական փորձաքննության՝ սթափության հանգամանքը պարզելու համար, որն այսօր ասեկոսների տեղիք է տալիս: 15.07.2016թ.-ին Է. Աբրահամյանի և Խ. Կոսյանի միջև կատարված առերես հարցաքննության ժամանակ որդիս հարց է տվել, թե «տատի ջան դու ճանաչման ժամանակ ինձ չես ճանաչել, սակայն իմ լուսանկարները ցուցադրելուց հետո ո՞վ է քեզ դրդել նման ցուցմունք տալու», որին Է. Աբրահամյանը պատասխանել է, որ ինքը հեռուստացույց և էլեկտրոնային կայքեր չի դիտում, մինչդեռ տուժողի իրավահաջորդը դեռևս 14.06.2016թ.-ին տված իր ցուցմունքում նշել է, որ «հենց սկեսուրս հեռուստատեսությամբ տեսավ Խաչիկի լուսանկարը ասաց, որ նա էր»: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Է. Աբրահամյանը Դեղձուտ գյուղում իր հարևաններին ասել է, որ վերջինս իրականում չի ճանաչել Խ. Կոսյանին, սակայն վախենալով հարսից կրկնում է այն, ինչ իրեն է ասում վերջինս: Գործի քննության ընթացքում ես չէի կարողանում հասկանալ տուժողի իրավահաջորդի տրամադրվածությունը որդուս նկատմամբ, սակայն երբ նա պահանջեց 30.000.000 ՀՀ դրամ, այդ ժամանակ ամեն ինչ պարզ էր ու հասկանալի: Ավագ քննիչ Գ. Կոստանդյանն աղավաղելով իրականությունը հայտարարում է, որ ականատես վկա Մարիամ Գրիգորյանի ցուցմունքներն արժանահավատ չեն, քանի որ նա մշտապես տարբեր պատճառաբանություններով խուսափել է ներկայանալ քննության և մշտապես գտնվել է մեղադրյալների հարազատների հսկողության տակ և քննության է ներկայացել դեպքից երկու ամիս հետո: Արձանագրենք այն հանգամանքը, որ քննիչը չի ներկայացնում իրականությունը, քանի որ Մարիամ Գրիգորյանը դեպքից երեք օր անց իր փաստաբանի հետ ներկայացել է Էրեբունու քննչական բաժին, դիմում է ներկայացրել և խնդրել իրեն հարցաքննել, սակայն նրա հետ որևէ քննչական գործողություն չեն իրականացրել: Մ. Գրիգորյանի դիմումը կցված է քրեական գործի նյութերին: Ասեմ, որ ես կամ իմ ընտանիքի որևէ անդամ որևէ առնչություն չունի և չի ունեցել Մարիամ Գրիգորյանի հետ: Քննության ընթացքում որդիս բազմիցս պահանջել է, որ իր հետ առերեսվեն դեպքի հետ առնչվող յուրաքանչյուր անձ ում ցուցմունքները հակասում են իր ցուցմունքներին՝ մասնավորապես ավտոտեխսպասարկման կետի տնօրեն Հայկ Պետրոսյանը: Քննիչը մի քանի անգամ բանավոր հայտարարել է, որ անպայման կիրականացնի այդ առերեսումը, սակայն հետագայում հայտնել է, որ Հայկ Պետրոսյանը հրաժարվում է առերեսումից: Հարկ եմ համարում նշել, որ Հայկ Պետրոսյանը հանդիսանում է սույն քրեական գործով կարևոր վկաներից մեկը, եթե ոչ ամենակարևորը: Գտնում եմ, որ քննիչը ի պաշտոնե պարտավոր էր նրան ամեն գնով առերեսման ներկայացնելու: Սա խոսում է այն մասին, որ քննիչին բացարձակապես պետք չէր այդ առերեսումը կազմակերպել և ունենալ հանցագործության վերաբերյալ՝ մասնավորապես որդուս անմեղությունը հաստատող, իրականությունը բացահայտող ապացույց: Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզել եմ, որ Է. Աբրահամյանը բազմիցս ցուցմունքներ է տվել այն մասին, որ իր որդուն հարվածող և գետնին տապալող անձը հարվածելուց բղավել է, թե «էս ում ախպորն ես խփում»: Նախաքննության ողջ ընթացքում քննիչի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել պարզելու, թե ով է այդ արտահայտությունը կատարել: Նույնիսկ քրեական գործով մեղադրյալներից Ա. Նիկողոսյանը 14.12.2016թ.-ի դիմում է ներկայացրել քննիչին (դիմումը մուտք է եղել ՀՔԾ 16.12.2016թ.-ի), որ տուժող Եղիշե Խաչատրյանին հարվածելուց առաջ ինքն է արել հետևյալ արտահայտությունը՝ «էս ում ախպորն ես խեղդում» և խնդրել է իրեն հարցաքննել: Մինչդեռ քննիչը փոխանակ դիմումը դատախազին ուղարկելու 19.12.2016թ.-ի կից գրությամբ վերադարձրել է Ա. Նիկողոսյանին, պատճառաբանելով, որ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը կազմվել է 16.12.2016թ.-ի, իսկ հսկող դատախազն այն հաստատել է 21.12.2016թ.-ին: Այս հանգամանքը դիտավորությամբ անտեսվել է քննիչի կողմից, որպեսզի լրացուցիչ քննություն չիրականացվի, ճշմարտությունը չբացահայտվի և ամեն գնով ապահովի մեյթիխանյանի պահանջները: [b]Հարգելի՛ գլխավոր դատախազ,[/b] Ոչ միայն վերոնշված շինծու ապացույցների արդյունքում գործն ուղարկվեց դատարան, այլև քննիչի կողմից քննության ընթացքում գաղտնալսումների արդյունքում ստացված հեռախոսային խոսակցությունների զննությունները դիտավորությամբ կատարվել են կամայականության սկզբունքով, որպեսզի սարքած գործը չփլուզվի: Այսպես, 31.07.2016թ.-ին գիշերվա ժամը 3-ի սահմաններում Արարատ Նիկողոսյանի և Մարիամ Գրիգորյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության 37.40 րոպեում Արարատ Նիկողոսյանը խոսակցության ընթացքում հիմնավորում է իր կողմից Եղիշե Խաչատրյանին հարվածելու և գետնին տապալելու հանգամանքը, մինչդեռ քննիչը դրան չի անդրադարձել ևիրավական գնահատական չի տվել այդ հանգամանքին: Նույն գաղտնալսման արդյունքում Ա. Նիկողոսյանը Մ. Գրիգորյանին հարցնում է, թե արդյո՞ք տատիկը (Է. Աբրահամյանը) չի տեսել տաքսու վարորդի հետևից իր վազելը: Սա ևս տեղ չի գտել զննության արձանագրությունում: Եվ առհասարակ քննիչը գաղտնալսման արձանագրություններից զննել և արձանագրել է իրեն պետք եղած բառերն ու նախադասությունները: [b]Հարգելի՛ գլխավոր դատախազ,[/b] Ինձ համար շատ անհասականալի է, թե մեղադրական եզրակացության նկարագրական, և թե որդուս նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նշված դեպքերի հանգամանքերը: Այսպես. նշվում է, որ «Խ. Կոսյանը գտնվելով դեպքի վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա, տեղեկանալով խճուղում իրականացվող վիճաբանության մասին, շտապել է դեպքի վայր, և այլն..»: Մինչդեռ քննչական խմբի քննիչ Ա. Խլղաթյանի կողմից կազմված զննության արձանագրությունում նշված է, որ դեպքի վայրից մինչև Խ. Կոսյանի գտնվելու վայրը կազմել է 69մ.: Քրեական գործով որևէ տվյալ ձեռք չի բերվել, որ Խ. Կոսյանը դեպքի վայրից գտնվել է 30 մետր հեռավորության վրա, ավելին քննիչը որևէ տվյալ ձեռք չի բերել, թե Խ. Կոսյանը ինչ միջոցով (հեռախոսազանգ, հեռագիր, կանչ և այլն) տեղեկացավ կռվի մասին և շտապեց դեպքի վայր: Այս ամենը նույնպես վկայում է այն մասին, որ քննիչը որդուս մեղադրանք է առաջադրել շինծու և վառ երևակայության արդյունքում: Բացի վերոնշված ապօրինություններից և ամեն գնով որդուս ամբաստանելու մոլուցքով տարված լինելուց,նախաքննական մարմինը, ինչպես նաև հսկող դատախազը ուղղակի անտեսել են քրեական գործի լուծման համար առանձնակի արժեք ունեցող,անժխտելի ապացույց հանդիսացող հանգամանք, որով ամբողջովին հիմնավորվում է, որ որդիս որևէ կերպ չէր կարող առնչություն ունենալ Եղիշե Խաչատրյանի մահվան միջադեպին: Այսպես. 1.Ըստ գործով ձեռք բերված հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումների Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանային համալիրից որդուս Երևան տեղափոխող տաքսի մեքենայի վարորդ Արշակ Մնացականյանին պատկանող 077 92 60 60 հեռախոսահամարից որդիս Երևանի Տիտոգրադյան 14 հասցեիում (Էրեբունի հիվանդանոց) տեղակայված ալեհավաքի սպասարկման տարածքից 04.06.2016թ.-ին ժամը 23-ն անց 05-ին զանգահարել է իր կնոջը՝ Տաթև Չիչոյանին: 2.Նույն հասցեից մինչև Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեում տեղակայված ավտոտեխսպասարկման կետի հեռավորությունը կազմում է 2100 մետր, որը ամենանվազագույն հաշվարկով տաքսին կանցներ նվազագույնը 2 րոպեում: Ըստ տաքսու վարորդ Արշակ Մնացականյանի 07.11.2016թ.-ի ցուցմունքի ուղևորին տեղափոխել է ավտոտեխսպասարկման կետի դարբասներից ներս, մոտ մեկ րոպե մնալով այնտեղ ստացել է վարձատրությունը և հետընթաց դուրս է եկել ավտոտեխսպասարկման կետի ներսից դեպի Նուբարաշենի խճուղի, որի ընթացքում, թե ավտոտեխսպասարկման կետում, թե խճուղում, որև է միջադեպ չի տեսել: 3.Քրեական գործով վկա,ավտոտեխսպասարկման կետի տնօրեն Հայկ Պետրոսյանը 16.08.2016թ.-ին ցուցմունք է տվել, որ ավտոքարշակի վրայից վթարված ավտոմեքենան իջեցնելու և պատի տակ տեղավորելու ընթացքում զրուցել է Խ. Կոսյանի հետ ու միասին քննարկել են վթարված ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված հարցեր: Հայկ Պետրոսյանը նույն ցուցմունքում նշել է նաև, որ Խ. Կոսյանն այդ ընթացքում հեռախոսով խոսել է ինչ որ անձանց հետ, որից հետո պայմանավորվել են հանդիպել հաջորդ օրը ավելի մանրամասն քննարկեն վթարված մեքենայի վերանորոգման հետ կապված հարցեր, քանի որ ըստ Հայկ Պետրոսյանի Խ. Կոսյանը մի քիչ խմած էր: [b] Հարգելի՛ գլխավոր դատախազ,[/b] Եթե ընդունենք, որ Խ. Կոսյանը, դեպքի օրը ավտոտեխսպասարկման կետ է մուտք գործել ժամը 23-ն անց 08 րոպեին, դրան ավելացնենք էվակուատորի վրայից վթարված մեքենան իջեցնելու, պատի տակ կանգնացնելու, Խ. Կոսյանի կողմից հեռախոսով խոսելու և Խ. Կոսյանի ու Հայկ Պետրոսյանի միջև տեղի ունեցած խոսակցության ժամանակը, ապա այն կկազմեր առնվազն 5 րոպե: Արդյունքում ստացվում է, որ Խ. Կոսյանը դեպքի օրը առնվազն մինչև ժամը 23-ն անց 13 րոպե գտնվել է ավտոտեխսպասարկման կետում: Ըստ քրեական գործով ձեռք բերված նյութերի Նուբարաշենի խճուղով ընթացող մեկ այլ տաքսու վարորդ՝ Սանասար Բադալյանը, տեսնելով խճուղու վրա կայանված «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենայի մոտ տարեց մարդու նկատմամբ կիրառվող բռնի գործողությունները, սաստել է նրանց և բարձր արագությամբ մուտք է գործել ավտոտեխսպասարկման կետի վերջնամասում գտնվող դարբասների մոտ, նրա ետևից վազելով մոտեցել են մի քանի երիտասարդներ, փորձելով ծեծի ենթարկել Ս. Բադալյանին, սակայն ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների միջամտության արդյունքում ծեծը կանխվել է, որից հետո Սանասար Բադալյանի որդին՝ Մերուժան Բադալյանը, որը գտնվել է ավտոտեխսպասարկման կետի ներսում զանգահարել և օգնություն է կանչել, անկախ Խ. Կոսյանի հորդորներից առ այն, որ պետք չէ որևէ տեղ զանգել (ըստ Հայկ Պետրոսյանի 20.09.2016թ.-ի ցուցմունքի): Մերուժան Բադալյանն իր ... հեռախոսահամարից զանգահարել է .. հեռախոսահամարին 04.06.2016թ.-ին ժամը 23-ն անց 13 րոպեին: Ինչից հետևում է, որ 04.06.2016թ.-ին ժամը 23-ն անց 13 րոպեին արդեն իսկ տաքսու վարորդի հետ կապված միջադեպը ավարտվել էր, իսկ դրանից էլ հետևում է, որ ավարտվել էր նաև Եղիշե Խաչատրյանին վնասվածքներ պատճառելու գործողությունները: Խճուղու կողմից ձայներ լսվելուց հետո ավտոտեխսպասարկման կետում գտնվող անձինք, այդ թվում նաև տղաս, շտապել են ձայների ուղղությամբ, իջել դեպի խճուղի և արդեն ժամը 23-ն անց 14 րեպեին ավտոտեխսպասարկման կետի ներկարար Դավիթ Գրիգորյանի ... հեռախոսահամարից զանգ է կատարվել շտապ օգնության ծառայություն և հայտնել, որ Նուբարաշենի խճուղու «Նո պռոբլեմ» սերվիզի մոտ մի տղամարդ անշարժ ընկած է գետնին: [b]Հարգելի՛ գլխավոր դատախազ,[/b] Քրեական գործով ձեռք բերված ապացույցները համադրելով, որ որդիս 04.06.2016թ.-ին տաքսի մեքենայով ավտոտեխսպասարկման կետ է մուտք գործել ժամը 23-ն անց 08 րեպեին, ներկա է գտնվել էվակուատորի վրայից վթարված ավտոմեքենան իջեցեցնելու, այն պատի պատ կանգնեցնելու գործընթացին, հեռախոսով խոսել է այլ անձի հետ, զրուցել է ավտոտեխսպասարկման կետի տնօրեն Հայկ Պետրոսյանի հետ և ամենանվազագույն հաշվարկով այն կազմել է 5 րոպե, իսկ 23-ն անց 14 րոպեին զանգ է կատարվել շտապ օգնության ծառայություն: Դուք որպես ՀՀ գլխավոր դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու և փորձառու իրավաբանի խնդրում եմ պարզաբանել, թե որդիս, երբ և ինչպես կարող էր, այն էլ աննկատ շտապել դեպքի վայր, անցնելով շուրջ 70 մետր տարածք, մասնակցել Եղիշե Խաչատրյանի ծեծին, նորից վերադառնար ավտոտեխսպասարկման կետ անցնելով նորից շուրջ 70 մետր տարածք, մասնակցեր տաքսու վարորդ Սանասար Բադալյանի հետ տեղի ունեցած վիճաբանությանը, որից հետո դարձյալ իջնելով դեպքի վայր հարված հասցներ Եղիշե Խաչատրյանին: Իմ կողմից կատարված այս «պարզ» վերլուծությունն իրականացվել է բացառապես քրեական գործի նյութերում առկա պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում: Այժմ ես հավատա՞մ այս պաշտոնական փաստաթղթերին, թե գործով անցնող երկու շինծու վկաներին, որոնք իրենց լրացուցիչ ցուցմունքներով՝ դեպքից շուրջ հինգ ամիս անց, նշել են, թե իբրև Խ. Կոսյանը վթարված ավտոմեքենայի մոտից 15-30 րոպեով բացակայել է իրենց տեսադաշտից, այն դեպքում, երբ այդ նույն վկաները հենց դեպքից մի քանի ժամ հետո տվել էին ճշմարտացի ցուցմունքներ: Այս շինծու վկաներից ցուցմունքները վերցվել են նախաքննական մարմնի և «մեծն» Մեյթիխանյանի ճնշումների և սպառնալիքների արդյունքում: Մասնավորապես իրավահաջորդի լկտի արտահայտությունները՝ «Ձեզ խելոք պահեք, հակառակ դեպքում Սերժին կասեմ»: Ինձ մոտ առկա են այդ անձանց խոսակցությունների ձայնագրությունները, որոնք ցանկացած պահի կարող եմ ներկայացնել բացառապես Ձեզ: Հիշատակված ձայնագրության մեջ վկան նշել է, որ իր հարցաքննության ժամանակ ներկա է գտնվել նաև Մեյթիխանյանը: Այս ամենի վերլուծությունը, փաստերի գնահատումը, դրանց համադրումը մյուս ապացույցների ու ցուցմունքների հետ քննիչի պարտականությունն է եղել, որը չի իրականացվել: Արդյունքում անհերքելի փաստերի և գործում առկա ապացույցների հիման վրա անառարկելի է դառնում որդուս անմեղ լինելը, վերջինիս կողմից Եղիշե Խաչատրյանի մահվան հետ կապված միջադեպին մասնակից չլինելու և նրան մարմնական վնասվածք չպատճառելու հանգամանքները: Մինչդեռ նախաքննական մարմինը, ի սկզբանե լինելով Մեյթիխանյանի կամակատարը, իրականացրել է նրա ստոր և բաղձալի երազանքը, որպեսզի որդիս մեղադրվի առանձնապես ծանր հանցագործության մեջ, կամ էլ նա բարոյական և նյութական վնասի անվան տակ քողարկված, ստանա 30.000.000 ՀՀ դրամը: [b]Հարգելի՛ գլխավոր դատախազ,[/b] Ես չեմ վստահում և չեմ հավատում հատուկ քննչական ծառայության կողմից կատարված քննությանը և խնդրում եմ քրեական գործի նյութերը հետ պահանջել դատարանից, գործի քննությունը հանձնարարել այլ քննչական մարմնի, որպեսզի կատարվի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն, պարտադիր կատարելով քննչական փորձարարություն: Միաժամանակ խնդրում եմ քրեական պատասխանատվության ենթարկել սուտ ցուցմունքներ տված վկաներին, անհիմն և շինծու ապացույցների արդյունքում մեղադրանք առաջադրած անձանց, որդուս՝ Խ. Կոսյանի, նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրան ազատել կալանքից: Ես վստահ եմ, որ այս գործը Ձեզ զեկուցվել է բոլորովի այլ կերպ, ուստի խնդրում եմ Ձեր հանձնարարությունը ինձ ընդունելության արժանացնել Ձեզ մոտ: Պատրաստ եմ ներկայացնել իմ կողմից վկայակոչված փաստերը հիմնավորող ապացույցները: [b]Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Կոստանդյանն է[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0284275001485454995929199.jpg[/img] 26.01.2017թ. [b]Հարգանքներով՝ Հակոբ Քոսյան[/b] [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը իր ընթերցողներին ներկայացնելու է նշված քրեական գործով դատաքննությունը, քանի որ թե՛ սպանվածի հարազատները, թե՛ կասկածյալների հարազատները հայտարարում են, որ իրենք դժգոհ են նախաքննական մարմնից, անգամ կան տեղեկություններ, որ շահարկվում են բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, որոնք ընդհանրապես ոչ մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել ու գտնվում բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ոչ էլ երբևիցե ճանաչել են միմյանց և այդ մարդիկ անհարկի շահարկում են մարդկանց անունները՝ փորձելով «կրակից շագանակներ դուրս բերել», հանրությանը մոլորեցնել իրենց այդ քայլով:[/color]

Նմանատիպ նյութեր