211652_close_icon
views-count13036 դիտում article-date 21:39 26-01-2017

ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանին նույնպես փոխարինեց Կարեն Կարապետյանը

Այսօր՝ հունվարի 26-ին ՀՀԿ Խորհրդի նիստում, որն այս պահին դեռ շարունակվում է: Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ է ընտրվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախագահի տեղակալներ են ընտրվել Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը և Արմեն Աշոտյանը: Է. Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ կանոնադրական փոփոխությունների վերաբերյալ համագումարը որոշում է ընդունել, համաձայն որի՝ այլևս ունեն ավագների խորհուրդ: Ավագների խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ընտրվել են նաև ստորաբաժանումների ղեկավարներ: Երևանի հանրապետական կառույցի ղեկավար է ընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կանանց խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, իսկ Երիտասարդական կազմակերպության նախագահ է վերընտրվել ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:

Նմանատիպ նյութեր