211652_close_icon
views-count4603 դիտում article-date 20:45 26-01-2017

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում քիչ առաջ մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը վարում է Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այսօր հայտնի կդառնա կուսակցության նախընտրական շտաբի պետի անունը: Գործադիր մարմնի նիստին հաջորդելու է կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում կհաստատվի խորհրդի նոր կազմը: Խորհրդի նիստի ընթացքում կհստակեցվեն Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները:

Նմանատիպ նյութեր