211652_close_icon
views-count2896 դիտում article-date 19:41 26-01-2017

Ջոն Հեֆերնն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար է նշանակվել

Հայաստանում 2011-2014թթ. ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար է նշանակվել: Այդ մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության կայքից: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/26/1057049/]տեղեկացրել էինք[/url], որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնից հեռացել է Վիկտորյա Նուլանդը՝ եվրոպական քաղաքական դաշտում ամերիկյան դիվանագիտության ամենագլխավոր պաշտոնյաներից մեկը: Նրա հետ միասին իրենց պաշտոններից և պետքարտուղարությունից հեռացել են մի շարք այլ բարձրաստիճան դիվանագետներ: Նուլանդը ժամանակին «Եվրամայդանի» գլխավոր աջակիցներից մեկն էր: Ջոն Հեֆերնը 2015 թվականի օգոստոսից զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի գլխավոր տեղակալի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր