211652_close_icon
views-count12038 դիտում article-date 18:12 26-01-2017

Պետական եկամուտների կոմիտեի նախագահն ընդունել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ բանանի ներկրմանը վերաբերող տվյալները համատեղ քննարկելու կոմիտեի առաջարկի շրջանակում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ընդունել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ բանանի ներկրմանը վերաբերող տվյալները համատեղ քննարկելու կոմիտեի առաջարկի շրջանակում: Ներկայացվել են Հայաստան ներկրվող բանանի վիճակագրությանն առնչվող ընդգրկուն հարցեր: Պատգամավորին է տրամադրվել անհրաժեշտ տեղեկատվությունը, որի ուսումնասիրությունից հետո ծագող հարցերը լրացուցիչ պարզաբանելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել՝ պատգամավորի հարցադրումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունն ապահովելու առնչությամբ: [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր