211652_close_icon
views-count44062 դիտում article-date 21:21 26-01-2017

Երիտասարդ վարորդը նեղսրտել էր ճանապարհային ոստիկանների պահվածքից՝ ասելով. «Բա խմած մարդուն պլաշչադկա կտանե՞ն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 25-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել ВАЗ 21099 մակնիշի 99 VV 599 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ Տիգրան Պողոսյանը, պարզվել է՝ ավտոմեքենան վարել է ոչ սթափ /խմած/ վիճակում, ով մի իսկական «թամաշա» էր սարքել փողոցում՝ փորձելով համոզել ճանապարհային ոստիկաններին, որ ինքը «դարի տղա է» ու «Կյանքում մի անգամ խմած նստեցի ռույլին, էն էլ ուզում եք հարամ անեք»: Այսօր՝ հունվարի 26-ին ՃՈ հատուկ պահպանվող տարածքում նա նույնպես նույն խոսքերն էր ասում, իր դժգոհությունը հայտնելով, թե ինչի համար են «մեկ անգամ ռույլին խմած նստելու համար մարդուն բերում պլաշչադկա»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր