211652_close_icon
views-count3466 դիտում article-date 16:19 26-01-2017

Դոնալդ Թրամփը կրճատում է ՄԱԿ-ին ու այլ երկրներին տրվող ֆինանսական միջոցները

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը նախագիծ է պատրաստել, որը նախատեսում է ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցներին տրվող ֆինանսավորման կրճատում, գրում է New York Times թերթը։ Փաստաթուղթը նախատեսում է նաև այլ միջազգային պայմանագրերի վերանայում։ Նրանցից մեկը վերնագրված է «Աուդիտ և միջազգային կազմակերպություններին տրվող ֆինանսական աջակցություն» և նախատեսում է առնվազն ֆինանսական օգնության կրճատում՝ 40%-ով։ Խոսքը գնում է նաև այն կառույցների մասին, որոնք ընդգրկում են Պաղեստինի ինքնավարությունը, կամ այն կազմակերպությունների, որոնք Իրանի ու Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցում են։

Նմանատիպ նյութեր