211652_close_icon
views-count1616 դիտում article-date 15:40 26-01-2017

Վիկտորյա Նուլանդը հեռանում է Պետդեպից

ԱՄՆ Պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը կթողնի իր պաշտոնը, հաղորդում է Associated Press-ը։ Բացի Նուլանդից, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը կլքեն պետքարտուղարի օգնականներ Ջոյս Բարրը և Միել Բոնդը, ինչպես նաև վարչական-տնտեսական հարցերով օգնական Պատրիկ Քեննեդին։ Ներկա պահին պետքարտուղարի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Թոմաս Շեննոնը։ Պետքարտուղարի պաշտոնի համար նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է ExxonMobil ընկերության ղեկավար Ռեքս Թիլլերսոնի թեկնածությունը։ Այն հավանության է արժանացել Սենատի՝ արտաքին գործերով հանձնաժողովի կողմից և այժմ հերթը ողջ Սենատինն է՝ հաստատելու։

Նմանատիպ նյութեր