211652_close_icon
views-count1905 դիտում article-date 15:27 26-01-2017

Չինաստանում այս տարի թռչնագրիպի 17-րդ դեպքն է հայտնաբերվել

Չինաստանի Խունան նահանգում H7N9 /թռչնագրիպ/ վիրուսով վարակվածության նոր դեպք է հայտնաբերվել, հաղորդում է Xinua գործակալությունը։ Սա 2017 թվականի հունվարի սկզբից գրանցված 17-րդ դեպքն է։ Վիրուսը հայտնաբերվել է Խենյան քաղաքի 67-ամյա բնակչի մոտ, ով շփվում էր թռչունների հետ։ Նրա վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։ Մինչ այդ վիրուսով վարակված 17 քաղաքացիներից 5-ը մահացել են։ Բացի Խունան նահանգից, վիրուսներ են հայտնաբերվել Գուանդուն, Գույչժոու, Խուբեյ, Խենան, Վզյանսի և Շանդուն նահանգներում, ինչպես նաև Շանհայում, Հոնկոնգում ու Մակաոյում։

Նմանատիպ նյութեր