211652_close_icon
views-count4656 դիտում article-date 10:28 26-01-2017

Կարեն Կարապետյանը հրահանգել է լրջորեն զբաղվել սոցապնախարարությունով. «Ժողովուրդ»

«ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն հինգ տարի է՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը: Նրա պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում նախարարության տարբեր գերատեսչություններում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվել, դրանց անմիջական մասնակիցները ձերբակալվել են, անուղղակի մասնակիցները՝ հրաժարական ներկայացրել: Իսկ ահա անձամբ նախարարը մինչև հիմա շարունակում է հաջողությամբ պաշտոնավարել: Դեռ ավելին՝ ամեն հերթական կոռուպցիոն սկանդալից հետո մեղավոր են դուրս գալիս բոլորը, բայց ոչ ոլորտի թիվ մեկ պատասխանատուն: «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է լրջորեն զբաղվել սոցապնախարարությունով: Ի դեպ, օրերս վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվեց նաև աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, որ այդ պաշտոնում աշխատում էր բավական երկար տարիներ՝ համակարգելով հատուկ խնամք պահանջող հիմնարկների՝ մանկատների, ծերանոցների աշխատանքը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր