211652_close_icon
views-count2626 դիտում article-date 15:00 26-01-2017

Մեքսիկայի նախագահը կտրականապես մերժում է վճարել ԱՄՆ-ի հետ սահմանին կառուցվելիք արգելապատի համար

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն կրկին հայտարարել է, որ իր երկիրը չի վճարելու ԱՄՆ-ի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի համար, հաղորդում է Ria Novosti-ն։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախագծի շրջանակներում պատը պետք է կառուցվի 180 օրվա ընթացքում։ «Ես ցավում եմ ու քննադատում պատի կառուցման մասին որոշումը։ Մեքսիկան չի վճարի ոչ մի պատի համար»,-հայտարարել է Պենիա Նիետոն ժողովրդին ուղղված իր հեռուստաուղերձում։ Նա նշել է, որ որոշումը Թրամփը կայացրել է հենց այն ժամանակ, երբ Մեքսիկան նոր կանոններով առևտրի, ներդրումների, անվտանգության ու միգրացիայի ոլորտներում համագործակցության շուրջ բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ։ Նա նաև հիշեցրել է, որ ներկա պահին ԱՄՆ-ում բանակցություններ են վարում Մեքսիկայի ԱԳ նախարարն ու էկոնոմիկայի նախարարը. «Մեր 50 հյուպատոսությունները ԱՄՆ-ում կվերածվեն մեր հայրենակիցների պաշտպանների, Մեքսիկայի կառավարությունը նրանց պաշտպանվելու հնարավորություններ կտա։ Որտեղ կա մեր միգրանտներին սպառնացող վտանգ, մենք կլինենք այնտեղ»։

Նմանատիպ նյութեր