211652_close_icon
views-count1995 դիտում article-date 09:56 26-01-2017

2016 թվականի ընթացքում ՌԴ-ից Հայաստան է մատակարարվել 2.6 տոկոսով քիչ բնական գազ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2016 թվականի ընթացքում ՌԴ-ից Հայաստանին մատակարարվել է 1.87 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 2.6 տոկոսով քիչ է 2015 թվականի ծավալներից։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների, այս մասին խոսել են ՀՀ և ՌԴ վարչապետները։ Թե որն է գազի սպառման ծավալների նվազման պատճառը, առայժմ հայտնի չէ: Ներքին սպառման համար Հայաստանում օգտագործվում է միայն ու բացառապես ռուսական գազը։ Եվ ծավալների նվազումը կարող է պայմանավորված լինել եղանակով, սպառողների գնողունակության անկմամբ. կամ էլ արդյունաբերական ձեռնարկությունների կողմից գազի սպառման ծավալների նվազեցմամբ։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիայի» նախաձեռնությամբ գազի սակագինը ՀՀ սպառողների համար նվազեցվեց։ «Գազպրոմ Արմենիան» հույս ունի, որ գազի էժանացումը կհանգեցնի սպառման ծավալների աճին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր