211652_close_icon
views-count1996 դիտում article-date 09:46 26-01-2017

Հայաստանը տարին ամփոփում է առանց մեկ տոկոս տնտեսական աճի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանություններին նախորդ տարի այդպես էլ չհաջողվեց ոչ միայն պետական բյուջեով խոստացված 2.4 տոկոս, այլև անգամ մեկ տոկոսի տնտեսական աճ ապահովել։ Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016թ. վիճակագրական տվյալները, ըստ որի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 0.5 տոկոս։ Վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը տարին ամփոփում է անգամ առանց մեկ տոկոս տնտեսական աճի. խոսուն ցուցանիշ, որը վկայում է իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ձախողումների մասին։ Նշենք, որ նախորդ տարվա մեջ ավելացել են միայն արտաքին առևտրաշրջանւսռությունը՝6.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 7.4 տոկոսով։ Փոխարենը կտրուկ նվազել են գյուղատնտեսական ապրանքների արտադրության ծավալները՝ 5.2 տոկոսով, շինարարությունը՝ 10.2 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 6.2 տոկոսով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր