211652_close_icon
views-count4610 դիտում article-date 11:00 26-01-2017

Հրադադարի ռեժիմն այս գիշեր խախտվել է 8 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 60 կրակոց

Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հակառակորդը հրաձգային զինատեսակներից, ընդհանուր առմամբ, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 8 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 60 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր