211652_close_icon
views-count4415 դիտում article-date 12:56 26-01-2017

Անհանգստությունը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը. բրիտանացի գիտնականներ

Գիտնականներն Անգլիայում և Ուելսում շուրջ 160,000 մարդկանց առողջական վիճակն են ուսումնասիրել, ովքեր բացառապես առողջ են եղել։ BBC-ի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ անց, ուսումնասիրությունների ավարտին նրանք եկել են եզրահանգման, որ այն մարդկանց մոտ, ովքեր հակված են խուճապային ու ճնշված վիճակների, 1/3-ով մեծանում է տարբեր քաղցկեղային հիվանդություններից մահանալու հավանականությունը, մասնավորապես, հաստ աղիքի, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի ու կերակրափողի։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում։ Միաժամանակ, բժիշկները պնդում են, որ կշարունակեն հետազոտությունները՝ պարզելու համար պատճառահետևանքային կապը։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ քաղցկեղային հիվանդությունների 60 տոկոսը հանդիպում է Աֆրիկայի, Ասիայի, Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի երկրներում։

Նմանատիպ նյութեր