211652_close_icon
views-count5340 դիտում article-date 22:19 25-01-2017

Ալեքս Ֆերգյուսոն. Մոուրինյոն հիանալի աշխատանք է կատարել

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ գոհ է ակումբում պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքից: «Կարծում եմ, Ժոզեն հիանալի աշխատանք է կատարել: Եթե ես ֆուտբոլային ակումբ էի կառուցում, որտեղ կարևոր դեր էր խաղում երիտասարդությունը, ապա Մոուրինյոյի խնդիրն այլ է, քանի որ երկար ժամանակ թիմի մոտ քիչ բան էր ստացվում: Կարծում եմ, որ Ժոզեն անհրաժեշտ որոշումները գտել է: Նա հանգիստ է և ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը, ինչը թիմից էլ է երևում: Թիմը շատ լավ է խաղում, բայց նրա բախտը ահավոր կերպով չի բերում: Թիմը վեց անգամ 1:1 է խաղացել, սակայն ամեն խաղում պարզապես ճզմում էր իր մրցակցին», ասել է Ֆերգյուսոնը:

Նմանատիպ նյութեր